Վերջին հինգ տարում Ախալքալաքում վերականգնվել է 26 դպրոց

Ախալքալաքի շրջանում 2013-2017 թ.-նը վերականգնվել է 26 դպրոց, կառուցվել 3 դպրոց եւ կահավորվել երկու բժշկական սենյակ, հաղորդում է Jnews.ge-ն:

Այդ դպրոցներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել է: Շրջանի երկու դպրոցներ վերանորոգում է Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան հիմնադրամը: Դրանք են՝ Կարտիկամ գյուղի դպրոցն ու Ախալքալաքի №4 դպրոցը:

2013 թ.-ին Ախալքալաքի շրջանի հետեւյալ դպրոցներում կատարվել է մասնակի վերանորոգում: Դրանք են՝ Ագանա, Ալաստան, Դադեշ գյուղերի, ինչպես նաեւ Ախալքալաքի №1, Ախալքալաքի №4, Ախալքալաքի №5 եւ Բուղաշենի հանրային դպրոցները:

2014 թ.-ին մասնակի վերանորոգում է իրականացվել չորս դպրոցներում՝ Մաջադիա գյուղի հանրային դպրոցում, Ախալքալաքի №2 հանրային դպրոցում, Ախալքալաքի №4 դպրոցում եւ Բուղաշենի հանրային դպրոցում:

2015 թ.-ին շրջանում մասնակի վերանորոգում իրականացվել է 13 դպրոցներում (Ազմանա, Բոզալի, Կիրովական, Մյասնիկյան, Սուլդա, Կարծեփ, Խանդո գյուղերում, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3 դպրոցում, Վաչիան գյուղի դպրոցում, Գոգաշեն եւ Վարեւան գյուղերի դպրոցներում, Բարալեթի № 2 դպրոցում, Ախալքալաքի №4 դպրոցում) ու ամբողջականորեն ավարտվել է Ախալքալաքի №1 դպրոցի շենքի եւ Բուղաշենի դպրոցի վերականգնումը:

2016 թ.-ին Ախալքալաքի շրջանի 6 դպրոցներում իրականացվել է 271 771 լարի գումարի չափով մասնակի վերականգնման աշխատանքներ: Այդ դպրոցներն են՝ Բալխո գյուղի դպրոցը, Կուլիկամ գյուղի դպրոցը, Լոմատուրցխ գյուղի դպրոցը, Տուրցխ գյուղի դպրոցը, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3 դպրոցը եւ Կարտիկամ գյուղի դպրոցը:

2017 թ.-ին ծրագրված եւ նախագծված է Գումբուրդո գյուղի դպրոցի շենքի կառուցումը: Սկսվել է երկու՝ Պտենա եւ Ափնիա փոքր գյուղերի դպրոցների շինարարությունը: Ախալքալաքի №1 եւ №2 դպրոցներում բացվել են բժշկական սենյակներ: Մասնակիորեն վերանորոգվում են՝ Բալխո, Տուրցխ, Սուլդա եւ Վարեւան գյուղի դպրոցները, Բարալեթ գյուղի №2 դպրոցը, Ախալքալաքի №2 եւ №1 դպրոցները:

Կապ

Սբ.Ծեյբուլի №25
(+995) 595 00 48 84

Միացեք մեզ

AMD
1000
AMD
6.1712
Down 0.1163
USD
1
USD
2.9841
Down 0.0575
EUR
1
EUR
3.3422
Down 0.0665
RUB
100
RUB
4.3130
Down 0.1160